Հայաստանում եղանակը կցրտի. սպասվում է անձրև և ամպրոպ

Առաջիկա օրերին` հոկտեմբերի 20-24–ը, Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Այսօր ցերեկային ժամերին անձրև կգա Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռներում, վաղը` բոլոր մարզերում։

«Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-8 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։ Երևանում հոկտեմբերի 22-24-ը տեղումներ չեն գրանցվի, 20-21-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

 

Քաղաքականություն

Պատահարներ