Շղթայական ավտովթար Աբովյան քաղաքում. վնասվել է չորս մեքենա

Այսօր  շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցում, բախվել են Աբովյան քաղաքի բնակիչներ, 48-ամյա Արսեն Սարգսյանի վարած ՎԱԶ-2106, 40-ամյա Արտակ Բազազյանի վարած Mercedes E 240, 28-ամյա Գևորգ Հարությունյանի վարած Kia Forte և 42-ամյա Արմեն Բալյանի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: 

 

Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի 

Քաղաքականություն

Պատահարներ