Պարզաբանում՝ բանկոմատներում ասեղներ հայտնվելու մասին

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքում օգտատերերից մեկը մի նյութ է տարածել հետևյալ բովանդակությամբ. «Հիվանդությունների վերահսկման կենտրոնը հաղորդում է. բանկոմատներում սկսել են ասեղներ հայտնվել: Խնդրում ենք, եղեք չափազանց ուշադիր, զգույշ: Հասարակական տրանսպորտի բոլոր նստարանները ուշադիր զննեք, նոր նստեք, որ հանկարծ ասեղի վրա չնստեք, քանի որ դրանք իրենցից վտանգ կարող են ներկայացնել»:

Հայտնում եմ, որ նյութի ամսաթիվը հին է և մեր երկրի հետ որևէ կապ չունի:

Մի քանի անգամ օգտատերին խնդրել ենք հեռացնել ապատեղեկատվությունը, սակայն նա շարունակում է տարածել` անհասկանալի պատճառներով»:

Քաղաքականություն

Պատահարներ