ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրոսակախումբն անարգում է կին մարտիկի դիակը

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Սիրիայի ազգային բանակի» դրոշի տակ հանդես եկող այս հրոսակախումբն անարգում է կին մարտիկի դիակը: Ըստ երևույթին` քրդուհին YPJ-ից է: Հրոսակախմբի անդամներն իրնեց համարում են «Ֆայլաք ալ-Մաջադի մոջահեդիներ» և անարգելով կին զինվորի դիակը մի քանի անգամ բացականչում են «Ալլահ աքբար» և ուղերձ հղում քրդերին «Սրանք PKK-ի և PYD-ի խոզերի դիակներն են մեր ոտքերի տակ... Սա ձեր պոռնիկներից մեկն է մեր ոտքերի տակ...»: Այս և մնացած հրոսակախմբերը երեկ և այսօր հրապարակել են բազմաթիվ տեսնյութեր, որտեղ ցուցադրվում է թե ինչպես են տանջամահ անում քուրդ կին մարտիկներին...»:

Քաղաքականություն

Պատահարներ