Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը երկրորդ հաղթանակն է տոնել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը երկրորդ հաղթանակն է տոնել Եվրոպայի առաջնությունում:

 

Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում կանանց թիմը 1:3 հաշվով պարտության մատնեց Խորվաթիային: Հաղթանակ տոնեցին Լևոն Արոնյանը և Արման Փաշիկյանը: Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները:

 

Կանանց թիմը 2:2 ավարտեց մրցապայքարը Ֆրանսիայի հետ: Հաղթեցին Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը, իսկ Սիրանուշ Ղուկասյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտություն կրեցին:

Քաղաքականություն

Պատահարներ