ՌԴ-ում զինծառայողը կրակ է բացել ծառայակիցների վրա, կա 8 զոհ

ՌԴ Անդրբայկալյան երկրամասի Գորնիյ գյուղի զորամասում զինծառայողը կրակ է բացել ծառայակիցների վրա, գրում է meduza.io-ն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով:

 

Ներկա պահին հայտնի է 8 զոհի մասին ևս եկուսը ստացել են վնասվածքներ: Նշվում է, որ կրակ արձակող զինվորը միջադեպի պահին պահակակետում ծառայություն  իրականացնելիս է եղել:

 

Զորամաս են մեկնել ՌԴ պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը: Նշվում է, որ զինառայողը նման քայլի է գնացել անձնական դրդապատճառներից ելնելով և եղել է նյարդային վիճակում:

 

 Նա կալանավորված է: Բոլոր զոհերը ժակմետային զինծառայողներ են եղել : Կրակոցների հեղինակը զորամասում ծառայել է ընդհամենը 4 ամիս: Նրա մասին անձնական տվյալներ հրապարակված չեն: Նշվում է, որ վերջինս բավական դիպուկ է կրակել, վնասելով համածառայակիցների գլուխը, իսկ վիրավորների վրա արձակել է հավելյալ կրակոցներ:

Քաղաքականություն

Պատահարներ