Ծանրորդ Մոնթե Մխիթարյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ-20 և Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է առաջին մեդալը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 

Մինչև 20 տարեկանների պայքարում Մոնթե Մխիթարյանը (55 կգ) պոկում վարժությունում 111 կգ արդյունքով նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ երկամարտում գրավել է 5-րդ տեղը: 

Հրում վարժությունում հայ ծանրորդը հաջող է կատարել միայն մեկ մոտեցում և 125 կգ արդյունքով հայտնվել է 6-րդ տեղում: Երկամարտում Մխիթարյանը գրանցել 236 կգ: 

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի ներկայացուցիչներից մինչև 20 տարեկանների պայքարում հանդես կգա 67 կգ քաշային Սևակ Նիկողոսյանը: 

 

Քաղաքականություն

Պատահարներ