Ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում շարունակում են հիանալի հանդես գալ հայ մարզիկները: 

Ինչպես հայտնում է Armsport-ը, մրցումային հերթական օրը 109 կգ քաշային Սամվել Գասպարյանը հռչակվել է Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն՝ երկամարտի 390 կգ արդյունքով: 

Գասպարյանը պոկել է 176 կգ ծանրաձողն ու փոքր արծաթ նվաճել, իսկ հրումում փոքր ոսկի է ապահովել՝ գլխավերևում պահելով 214 կգ կշռող ծանրաձողը: 

Հիշեցնենք՝ Ղազախստանում վերջերս կայացած աշխարհի առաջնությունում Գասպարյանը փոքր բրոնզ էր նվաճել, իսկ գարնանը Բաթումիում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում դարձել էր արծաթե մեդալակիր: 


 

Քաղաքականություն

Պատահարներ