Սահմանամերձ Չինարի գյուղում հրդեհ է բռնկվել. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են փրկարարներն ու զինծառայողները

Հոկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ՝ «Քոլագիր» կոչվող հանդամասում, այրվում է խոտածածկ տարածք:

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Չինարիի հենակետից մեկական մարտական հաշվարկ:

 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 25 փրկարար ծառայող և 49 զինծառայող:

Այրվում են մոտ 8 հա անտառամիջյան չոր տերևներ, փայտի մնացորդներ և մացառուտ:

 

Ժամը 18:46-ին մթության և տեղանքի անմատչելիության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Քաղաքականություն

Պատահարներ