34-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա տղային

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Արթուր Հ-ն իր վարած Lexus RX-330 մակնիշի 90 CQ 001 համարանիշի ավտոմեքենայով Չարենցավան քաղաքի Իսահակյան փողոցում վրաերթի է ենթարկել Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 7-ամյա Ս. Մ-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։ 

 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասաի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ; Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարուքյանի գլխավորությամբ։

 

Մանրամասները shamshyan.com-ում 

Քաղաքականություն

Պատահարներ