Գեղադիր գյուղի սկզբնամասում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 31-ին, ժամը 14։54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի  մարզի Գեղադիր գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:57-ին, մարվել 17:15-ին:

 

Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ 50 պտղատու ծառ:

Քաղաքականություն

Պատահարներ