Թրամփը տեղափոխվում է Ֆլորիդա․ գոհ չէ Նյու Յորքից

ԱՄՆ նախագահը փոխել է իր հարկային գրանցման վայրը. Նյու Յորքից տեղափոխվել է Ֆլորիդա։ Այս մասին ինքը՝ Դոնալդ Թրամփն է գրել իր թվիթերյան էջում և բացատրել այդ տեղափոխությունը իր հանդեպ վատ վերաբերմունքով։

 

«Չնայած նրան, որ ես միլիոնավոր դոլարներ եմ վճարում որպես նահանգային, քաղաքային և տեղական հարկ, բայց շատ վատ վերաբերմունքի եմ արժանանում և՛ քաղաքի, և՛ նահանգի քաղաքական իշխանությունների կողմից։ Ավելի վատ վերաբերմունքի քչերն են արժանանում», – գրել է Թրամփը։

 

Նա պնդել է, որ շարունակելու է աշխատել Սպիտակ տանը և հուսով է, որ դա կշարունակվի ևս 5  տարի, բայց իր ընտանիքը մշտական բնակության է տեղափոխվելու Ֆլորիդա, որտեղ միլիարդատեր նախագահը սեփական առանձնատուն ունի։


 

Քաղաքականություն

Պատահարներ