Թրամփը ուղիղ եթերում կընթերցի Զելենսկու հետ հեռախոսազրույցի սղագրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է ուղիղ եթերում ընթերցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի սղագրությունը:

 

«Դա լավ հեռախոսազրույց էր: Ինչ-որ պահի ես պատրաստվում եմ նստել, հնարավոր է, բուխարու մոտ և ուղիղ եթերում կարդալ հեռախոսազրույցի սղագրությունը, քանի որ մարդիկ պետք է լսեն դա»,- ասել է Թրամփը:

Քաղաքականություն

Պատահարներ