27-ամյա վարորդը ЗИЛ-ով կողշրջվել է, որից հետո հայտնվել ձորակում՝ բախվելով ծառին. կա վիրավոր (լուսանկարներ)

Նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Վիգեն Ն-ն իր վարած ЗИЛ մակնիշի 42 ԼՕ 950 համարանիշի ավտոմեքենայով Սոլակ գյուղի վերջնամասում դեռևս անհայտ պայմաններում կորցնելով ավտոմեքենայի ինքնակառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կամրջի վրայից ընկնելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում՝ բախվելով ծառին։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 56-ամյա Զոհրաբ Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Վարորդին և վիրավորին առաջինը օգնության են հասել գյուղացիները։ 

 

Շարունակությունը shamshyan.com-ում

Քաղաքականություն

Պատահարներ