Ավտովթար՝ Ստեփանակերտ- Ասկերան ճանապարհին. զոհ կա

Մահվան ելքով ավտոպատահար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում է ԱՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը: 


Նոյեմբերի 2-ին ժամը 14:10-ի սահմաններում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին իրար են բախվել Ասկերանի շրջանի բնակիչներ 27-ամյա Վ. Կ.-ի վարած «ՎԱԶ-21121ե մակնիշի և 52-ամյա Գ. Պ.-ի վարած «ՎԱԶ-21061ե մակնիշի ավտոմեքենաները: 


Բախման հետևանքով Գ. Պ.-ն կլինիկական մահ և պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ ժամը 15:00-ին մահացել է: 


«ՎԱԶ-21121» ավտոմեքենայի վարորդ Վ. Կ.-ն և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ԱՀ տարբեր բժշկական կենտրոններ: 
Մասնավորապես, 27-ամյա վարորդն ու 2 ուղևորները՝ Ասկերանի շրջանի բնակիչներ 26-ամյա Ա. Ա.-ն և 23-ամյա Օ. Մ.-ն տեղափոխվել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, իսկ 31-ամյա Դ. Մ.-ն մեջքի սալջարդ վնասվածքով՝ «Հանրապետական բժշկական կենտրոնե: 
Դեպքի հանգամանքները պարզում է ԱՀ Քննչական կոմիտեն: 

Քաղաքականություն