Ստամբուլում ավտոբուսի վարորդը մխրճվել է կանգառի մեջ, այնուհետև դանակով հարձակվել մարդկանց վրա

Ստամբուլի Բեշիկթաշ թաղամասում քաղաքային ավտոբուսն անհայտ պատճառով կորցրել է կառավարումը և մխրճվել կանգառի մեջ: Այս մասին տեղեկացնում է neohaber.net կայքը:

 

Ավտոբուսի վարորդը դուրս է եկել և դանակով հարձակվել մարդկանց վրա, որոնք փորձել են խանգարել նրան փախչել, նա վիրավորել է մարդկանցից մեկին և նետվել ծովը: Սակայն ոստիկանությունը կարողացել է ձերբակալել վարորդին: Նշվում է, որ նա Նեջդեթ ազգանունով 33 տարեկան տղամարդ է:

Պատահարի հետևանքով տուժել է 13 մարդ, որոնցից մեկին վարորդը դանակահարել է: Վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է, ևս մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

 

Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նշվում է, որ նրանց թվում են Իրանի 3 քաղաքացի և երկու երեխա:

Դեռևս պարզ չէ՝ արդյոք վարորդը կանխամտածված է մխրճվել կանգառի մեջ, թե ոչ: Սկսվել է հետաքննություն:

Քաղաքականություն

Պատահարներ