Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Հայաստանը Ռուսաստանին կապող ավտոճանապարհի՝ Վրաստան-Ռուսաստան սահմանային Վերին Լարսի անցակետը մի քանի օր փակ լինելուց հետո կրկին բացվել է բոլոր տեսակի մեքենաների համար: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը: «Ձնամաքրման աշխատանքներից հետո նոյեմբերի 4-ի ժամը 12։00 դրությամբ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,-նշում են դեսպանությունից:

 

Ձյան տեղումների պատճառով Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 1-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, բաց էր միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար, ապա ժամը 18:00-ին այն փակվել էր բոլոր տեսակի մեքենաների համար:

Քաղաքականություն

Պատահարներ