Արվեստը պետք է չխախտի բարոյականության սահմանները. Պետրոսյան

Արվեստը պետք է չխախտի բարոյականության սահմանները։ Հանրային հնչեղություն ստացած մի քանի միջոցառումների մասին իր կարծիքն այսօր հայտնեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ 

«Մենք մոռանո՞ւմ ենք, որ էդ արվեստ կոչվածից օգտվում է մատաղ սերունդը։ Իսկ մատաղ սերունդը էդպես է բնականից՝ միշտ էլ հակված է ավելի շատ վատը շուտ յուրացնել-ընդունելուն, քան դրականը։ Դե, ուրեմն, եկեք մարդկանց տկլորացնենք, հանենք բեմ, ասենք՝ ցենզուրա չի ճանաչում արվեստը։ Է հետո՞, ըտենց այլանդակություններով …»,- ասաց Պետրոսյանը։ 

Ըստ նրա՝ պետք չէ հակադրել, թե աշխարհում այդպես են վարվում, քանի որ մենք հայ ենք, և չպետք է կորցնենք ինքնությունը։ 

«Աշխարհում շատ բան կա։ Եկեք էդ բոլոր բացասական բաները յուրացնենք, կործանվի մեր ժողովուրդը»,- հակադարձեց Պետրոսյանը։ 

Այն պնդմանը, թե արվեստը չի ճանաչում սահմաններ, Պետրոսյանը պատասխանեց, որ արվեստը «լավ էլ ճանաչում է սահմաններ, պարզապես սահմաններ գծողը պետք է տիրապետի արվեստին»։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ