ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հավաքականների մարզիչների նշանակումը վերապահված է ՀՖՖ նախագահին. Վանեցյան

«Որևէ խնդիր չի եղել, երկրաշարժ չի եղել, ուղղակի ստացվեց այնպես, որ աղմուկը շատ բարձրացավ, և այդ հարցի վրա շատ սևեռվեց հասարակության ուշադրությունը»: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը՝ խոսելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված թեժ քննարկումների մասին:

 

Վանեցյանը նշեց՝ եղել է պարզ իրավական կազուս, որի համար ֆեդերացիայում նշանակվել է ծառայողական քննություն: Նա խոստացավ՝ համապատասխան պաշտոնատար անձինք կպատասխանեն այդ հարցերին, և համապատասխան վերաբերմունք կցուցաբերվի նրանց նկատմամբ:

 

«Հունիսի 26-ին տեղի է ունեցել մեր հերթական ընդհանուր ժողովը, որի ընթացքում հաստատվել է ՀՖՖ նոր կանոնադրությունը, որի համաձայն՝ բոլոր հավաքականների մարզիչների նշանակումը վերապահված է ՀՖՖ նախագահին, դա որոշում է ՀՖՖ նախագահը: Հետո այն պետք է մուտքագրվեր ԱՆ պետական ռեգիստր, որ ստանար պետական գրանցում, ինչ-ինչ պատճառներով այդ կանոնադրությունը մուտքագրվել է նոր՝ հոկտեմբերի 25-ին, և 10 աշխատանքային օր է պահանջվում, որ այն գրանցվի պետական ռեգիստրում: Ֆորմալ առումով այդ կանոնադրության հաստատումը պետք է լինի վաղը. այդ օրն է լրանում 10-օրյա ժամկետը, երբ ինձ բերել և ներկայացրել են, որ նոր մարզչի նշանակման հարց կա, չեն տեղեկացրել, որ դեռ գրանցում ստացած չէ»,- ասաց նա:

 

Վանեցյանը շեշտեց՝ եղել է տեխնիկական սխալ՝ թույլ տրված աշխատակցի կողմից, իսկ աղմուկը, որ բարձրացավ, ըստ Վանեցյանի՝ տեղին չէ, հարցը լուծվեց, ու այսօր ունենք գլխավոր մարզիչ:
 

Տեսանյութը Shantnews.am-ի: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ