ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Այսօր տղաները պատրաստվում են հերթափոխի․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել «Նռանե» մարտական դիրքերից։ 

««Նռանե» մարտական դիրք։ Այսօր տղաները պատրաստվում են հերթափոխի, մաքրություն են անում և ահա այսքան ավելացած սնունդ թողնում են նոր հերթափոխին։
Դիրքի ավագ Արա Կարապետյանը պրոֆեսիոնալ սերժանտ է։ Եզակի կայացած հրամանատար, վաշտի հրամանատարի մակարդակի ղեկավար։ Հստակ տիրապետում է իրավիճակին, ցանկացած հարց ինքնուրույն լուծում»,- կից գրել է ՊՆ խոսնակը՝ հավելելով, որ ըմպել են ամենհամեղ սուրճը «Նռանե» մարտական դիրքում։ 


 

 

Քաղաքականություն

Պատահարներ