ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայուհի Իննան իր կատարմամբ հիացրել է ռուսական «Ձայնը» նախագծի ժյուրիին

Ռուսական առաջին ալիքի «Ձայնը» երաժշտական նախագծի նոր եթերաշրջանում դուդուկի հուզիչ հնչյունների ներքո «Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ» գեղեցիկ կատարմամբ ժյուրին գրավել է հայուհի Իննա Սայադյանը: Աղջիկը պատմել է, որ ինքը Վայքից է, բայց ապրում և սովորում է Ռուսաստանում:

Իննա Սայադյանը 18 տարեկան է: Նրա հիասքանչ կատարումը ստիպել է, որ պտտվեն ժյուրիի 4 անդամներն էլ: Վալերի Սյուտկինն անգամ ասել է, որ դա «հողի ձայնն է»:

Իննան որպես մարզիչ ընտրել է Կոնստանտին Մելադձեին և անցել «Ձայնը» երաժշտական նախագծի արդեն 8 եթերաշրջանի հաջորդ փուլ:

Իննան հայ հանդիսատեսին հայտնի է նաև հայկական «X factor» նախագծից:

Քաղաքականություն

Պատահարներ