Մայրը 15-ամյա աղջկան ծեծել և դանակի սպառնալիքի տակ ստիպել է, որ մարմնավաճառությամբ զբաղվի

Հայաստանյան մարզերից մեկում, նոյեմբերի 10-ին, նշված տարածքի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 15-ամյա Հ. Ա.-ի մայրը երեխային ծեծում է եւ դանակով սպառնացել ու ստիպում է, որպեսզի երեխան զբաղվի մարմնամավաճառությամբ, իսկ երեխան կարողացել է տանից դիմել փախուստի:

 

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, տարածքի ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում նշված մարզի անասնագոմերից մեկում մայրը՝ 42-ամյա Մ. Ա.-ն, իր ամուսնու՝ 59-ամյա Հ. Ղ.-ի հետ վիճաբանել են, ապա հարվածել աղջկա դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

 

Ոստիկանները հայտնաբերել են երեխային, ով գտնվում է ապահով ձեռքերում եւ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ծնողներին հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նշված տարածքի ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 

Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան սովորում է հանրապետությունում գործող կրթահամալիներից մեկի 10-րդ դասարանում:

Քաղաքականություն

Պատահարներ