«Մնացականյանը կդառնա Գնացականյան»․ ՀՀԿ-ակաների բողոքի ակցիան

Այս րոպեներին երիտհանրապետականները բողոքի ակցիա են իրականացնում Երևանում։ Նրանց ցույցը Զոհրաբ Մնացականյանի պաշտոնավարման դեմ է։ «Մնացականյանը շուտով կդառնա Գնացականյան»,-նշում են նրանք։ 

Հիշեցնենք, որ օրերս 168.am-ը հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ պարզաբանում պահանջելով Զոհրաբ Մնացականյանի՝  BBC-ի «HardTalk» հաղորդման ընթացքում արած հայտարարության մասին, թե «հեղափոխական կառավարության ջանքերի շնորհիվ այս ամիսների ընթացքում կարողացել են տեղ հասցնել այն ուղերձը, որ իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվում»: Կայքը  խնդրել է պատասխանել հարցին՝ ովքե՞ր էին բերում այդ ճամպրուկները, ի՞նչ էր այդ ճամպրուկների մեջ, ո՞ւմ էին բերում այդ ճամպրուկները, և ինչպիսի՞ նյութերի հիման վրա է ՀՀ Արտաքին գործերի նախարարը BBC-ի եթերում նման հայտարարություն արել: Հարցումը ստանալուց շուրջ 15 օր անց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է. «Մնացականյանը նկարագրել է համակարգային կոռուպցիայի դեմ ՀՀ կառավորության պայքարը՝ օգտագործելով պատկերավոր բնորոշում»։


 

Քաղաքականություն

Պատահարներ