ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախագահը գեներալ–մայորի կոչում է շնորհել Արմեն Հարությունյանին․ ներկա էր նաև ՊՆ նախարարը

ՀՀ նախագահը նստավայրում ընդունել է Արմեն Հարությունյանին ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: 

 

Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահական նստավայրում Սարգսյանն այսօր ընդունել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և Արմեն Հարությունյանին:

 

Շնորհավորելով վերջինիս զինվորական բարձր կոչմանն արժանանալու համար և հետագա հաջողություններ ու բարի ծառայություն մաղթելով՝ նախագահը մասնավորապես ասել է. «Այնքան լավ պաշտպանեք մեր երկրի սահմանները, որ որևէ մեկի մտքով չանցնի նույնիսկ ամենափոքր գործողություն սկսել»:

 

Գեներալ-մայոր Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վստահություն համար՝ նշելով, որ իր փորձը, հմտություններն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել հայրենիքի պաշտպանության գործին:

 

Նշենք, որ Հարությունյանը հրթիռային զորքերի և հրետանու պետ - վարչության պետ է նշանակվել 2017 թվականի մայիսի 25-ին:

Պարգևատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» 2-րդ աստիճանի և «Մարտական ծառայություն» մեդալներով, ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալով:

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ