ՌԴ-ում դատական կարգադրիչները գտել են երկու հայ երեխաների

Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում դատական կարգադրիչները գտել են երկու երեխաների, որոնց հայտնաբերելու համար իրավապահներին էր դիմել Հայաստանի քաղաքացի:
Ռուսարմինֆոն հայտնում է, որ 7 և 10 տարեկան երկու տղաները Հայաստանի քաղաքացիներ են: Մայրը նրանց Ռուսաստան է տարել այս տարվա հուլիսին: Կարգադրիչները պարզել են նաև երեխաների մոր բնակության վայրը:

 

Կինը պատմել է որ չի կարող ամուսնու մոտ վերադառնալ, քանի որ վերջինս իրեն և երեխաներին պարբերաբար ծեծել է: Այժմ նրանք բնակության թույլտվություն են ստացել: Երեխաները դպրոց են գնում, իսկ մայրը ծրագրում է աշխատանքի ընդունվել Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով: Մայրը հայտնել է, որ մտադիր չեն փոխել բնակության վայրը: Արդյունքում, գործը կասեցվել է:

Քաղաքականություն

Պատահարներ