ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խմբակցությունը լիովին կիսում է Գևորգ Պետրոսյանի տեսակետը. Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Գևորգ Պետրոսյանի` ԱԺ-ում արված հայտարարությանը և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի արձագանքին.

 

«Զերծ կմնամ մեկնաբանել, թե ով ինչ խոսակցություն է ունեցել, միայն կասեմ, որ մեր խմբակցությունը լիովին կիսում է Գևորգ Պետրոսյանի տեսակետը այն խնդիրների շուրջ, որոնք բարձրացվում են: Պետք չէ ենթատեքստեր փնտրել, լարված խոսակցություն էր, բայց դա Ազգային ժողով է և արտառոց որևէ բան չկա»:

 

Արման Աբովյանը նաև անդրադարձավ «Քրեական ենթամշակույթի մասին» օրենքին և նշեց, որ երբ քննարկումները կլինեն ԱԺ-ում,  իրենց խմբակցությունը կհայտնի իր տեսակետը:

 

Մանրամասները` Shantnews-ի տեսանյութում:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ