Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում Աթենքի փողոցում՝ «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհին, բախվել են Mercedes 222 S 63 մակնիշի M 888 KB 777 RUS համարանիշի, Mercedes մակնիշի 35 FN 794 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 ZN 921 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, ռուսական համարանիշներով Mercedes-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով վթարից 2 ժամ անց դիմել է հիվանդանոց։ 

 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարից հետո ռուսական համարանիշներով Mercedes-ի վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից և մի իսկական «կանցեռտ ցույց տվել» ու փորձել է վթարի մեղավոր հանել վթարված մյուս ավտոմեքենաների վարրդներին և այդ պահին ճանապարհի թույլատրելի հատվածով անցնող Rolls Royce մակնիշի 07 QQ 007 համարանիշի ավտոմեքենայի վարորդին։  

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ռուսական համարանիշներով Mercedes-ը վարել է Գոռ Մեխակյանը, ով հանրությանը հայտնի «Նեմեց Ռուբո» մականվամբ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ազգականն է: 

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Քաղաքականություն

Պատահարներ