Պետական պարտքը կնվազի. ֆինանսների նախարար

Ազգային ժողովում բյուջեի նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց բյուջետային հատկացումների մեծ խմբերը և դրանց ուղղվող գումարները՝ ՀՆԱ-ի համեմատությամբ։

 

Ըստ այդմ՝ կապիտալ ծախսերը ընթացիկ տարվա 2․8 տոկոսի փոխարեն 2020 թվականին կհասնեն 5 տոկոսի։ Առողջապահության ոլորտի հատկացումները կավելանան 22 տոկոսով, կրթության և սոցիալական ծախսերը՝ 11 տոկոսով։

 

Այս պայմաններում, ըստ Ջանջուղազյանի, այնուամենայնիվ սպասվում է պետական պարտքի բեռի նվազում։ Այն, ըստ նախարարի, կհասնի համախառն ներքին արդյունքի 50 տոկոսից էլ ցածր մակարդակի, ընդ որում՝ այդ մակարդակին կարող է հասնել նույնիսկ մինչև այս տարվա ավարտը։


 

Քաղաքականություն

Պատահարներ