ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարությունը մտադիր է վերացնել փողի կանխիկ շրջանառությունը

Գործադիրի այսօրվա նիստում պարզվեց, որ կառավարությունը ոչ միայն մտադիր է նվազեցնել փողի կանխիկ շրջանառությունը Հայաստանում, այլև ընդհանրապես վերացնել այն։ Այս մասին հայտնի դարձավ վարչապետի և ՊԵԿ նախագահի երկխոսությունից։

 

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ հիմա մասնավոր ընկերություններ կան, որոնք պատրաստ են ներկրել ՀԴՄ-ներ (սարքեր), բայց կարիք կա, որ կառավարությունը չպարտադրի, որ այդ սարքերն ընդունեն վճարային-բանկային քարտեր։

 

Վարչապետը Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ որքանո՞վ է դա համապատասխանում կանխիկի շրջանառությունը նվազեցնելու-վերացնելու իրենց մտադրությանը։

 

Այս հարցը հետագա քննարկման ժամանակ մնաց անպատասխան։ Սակայն ՊԵԿ նախագահը պարզաբանեց, որ որոշման համաձայն՝ 6 ամսվա ընթացքում բանկերի հետ աշխատելու են POS-տերմինալների ներդրման համար։

 

Փաշինյանն ավելացրեց, որ հիմա աշխարհում շարժվում են նույնիսկ բանկային քարտերից հրաժարվելու և վճարումները հեռախոսով անելու ճանապարհով։

 

 


 

Քաղաքականություն

Պատահարներ