Բուժմանս ավարտից հետո կվերադառնամ Հայաստան․ Սուրիկ Խաչատրյան

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Tert.am-ի  հետ զրույցում հայտնել է, որ տեղյակ է եղել իր նկատմամբ կալանավորման որոշման մասին և փաստաբանի միջոցով փաստաթղթեր է ուղարկել այն մասին, որ բուժվում է արտերկրում։

 

«Նաև ներկայացվել է բժիշկների կողմից տրամադրված մոտավոր ժամկետ՝ բուժմանս ավարտի մասին, ինչից հետո կվերադառնամ Հայաստան», – ասել է Խաչատրյանը:

 

Նախկին մարզպետը խոսել է նաև իրեն ուղղված՝ կեղծ աճուրդ կազմակերպելու մասին մեղադրանքին և հայտարարել, որ իր համար զարմանալի է այդ ամենը։ Խաչատրյանը հույս է հայտնել, որ արդար նախաքննությունը կպարզի ամեն ինչ։

 

«Հետաքրիր է, թե այդ անձինք ինչի՞ դիմաց են իմ դեմ ցուցմունքներ տվել, ի՞նչ գնով են ցուցմունքներ ներկայացրել», – ասել է Խաչատրյանը։

 

Քաղաքականություն

Պատահարներ