Իմ կյանքը վտանգված է. էլ աջուձախ չեմ անելու, քշելու եմ ջարդեմ սաղին Արտյոմ Կարապետյանը վրդովված է (տեսանյութ)

Դերասան Արտյոմ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակելՙ դիմելով իրավապահ մարմիններին: Դերասանի տեղեկացմամբՙ երեկՙ նոյեմբերի 19-ին, երեկոյան արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Երթուղային տրանսպորտի վարորդը սառը զենքով փորձել է դերասնի վիզը կտրել: 

 

«Դիմում եմ ՀՀ ուժային կառույցներին: Դուք իմ համար թուլային կառույց եք: Էդ դեպքը որ եղել է դիմացի մայթին ոստիկանության մեքենա կար կանգնա, ավելի ճիշըտ ավտոբուս: Հույս կար, որ ես սաղ կմնայի, բայց ձեն ձպտուն չկար ոստիկանների կողմից: Լյուբոյ գազելի շոֆեռի ավտոյի մեջ դանակ, բիտա ու չգիտեմ ինչ կա:

 

Ես որոշել եմ` էլ աջուձախ չեմ անելու, քշելու եմ ջարդեմ սաղ: Ինչ որ թարախակալած գազելի վարորդ էսօր իր ավտոյի սալոնում կարա զենք պահի ու ուզենա իմ վիզը փրթի: Ես ցույց կտամ, թե վաղվանից իմ ավտոյում ինչ սառը զենք է լինելու ու թող ոստիկանությունը գա վերցնի: Կյանքի գնով չեն կարողանալու վերցնեն: Ես իմ անվտանգությունը կպաշտպանեմ, եթե ոստիկանությունը էդ խլնկոտների ավտոների մեջից էդ զենքերը չեն հանել»,- վրդովված նշել է դերասանը: 

 

Մանրամասներըՙ տեսանյութում

Քաղաքականություն

Պատահարներ