Խնդիրը, որի մասին բարձրաձայնում է Արտյոմ Կարապետյանը շատ մտահոգիչ է. Հրաչյա Հակոբյան

ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ այսօր հանդիպում է ունեցել ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ: Հանդիպման առիթը եղել է դերասան Արտյոմ Կարապետյանի երեկվա հրապարակած տեսանյութը. 

«Խնդիրը, որի մասին բարձրաձայնում է Արտյոմ Կարապետյանը, իրականում շատ մտահոգիչ է: Ոստիկանապետի ժ/պ-ի հետ երկար քննարկում ունեցանք այս հարցի եւ, առհասարակ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանվածության եւ ոստիկանությունում տարվող աշխատանքների մասին: 

Ինչպես նաեւ հանդիպել եմ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանի հետ, ում հետ նույնպես քննարկել ենք հանրային տրանսպորտին առնչվող բոլոր խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները»: 

Հիշեցնենք, որ դերասան Արտյոմ Կարապետյանը Երևանում հարձակման էր ենթարկվել: Դերասանը երեկ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել եւ նշել, որ որ իր վրա հարձակվել է գազելի մի վարորդ, մեքենայից դուրս բերել տարբեր գործիքներ, դանակ, որոնցով սպառնացել է իրեն: 

 

Քաղաքականություն

Պատահարներ