ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում էլեկտրահաղորդման աշտարակները կանգնեցվել են ճանապարհի մեջտեղում` վտանգելով մարդկանց կյանքը

Ռուսաստանի Դաշնության  Վլադիմիրի մարզում աշխատանքից հեռացվել է էլեկտրահաղորդման աշտարակների տեսքի համար պատասխանատու պաշտոնյան:

Էլեկտրասյուները կանգնեցվել են  ոչ թե ճանապարհի եզրին` ինչպես արվում են, այլ հենց ճանապարհի մեջտեղում` խախտելով ճանապարհային երթևեկության ապահովման կանոնները: 

 

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ էլեկտրահաղորդման գծի երկու աշտարակները կանգնեցվել էին Վլադիմիրի շրջանի Զոզերյե գյուղի մերձակայքում գտնվող ճանապարհի վրա: 

 

Մարզի ղեկավարը խոստացավ պատժել նրանց, ովքեր «անտեսել են իրենց պարտականությունները» և վտանգել մարդկանց կյանքը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ