Լեհաստանի դատախազությունը ձերբակալել է «Գազպրոմ»-ի աշխատակիցների

Լեհաստանի դատախազության միջնորդությամբ ձերբակալվել են «Գազպրոմ» ընկերության դուստր ձեռնարկության և լեհական PGNiG ընկերության երեք աշխատակից, որոնց գործունեությունը պետությանը պատճառել է խոշոր չափի վնաս: Այս մասին հրապարակված է դատախազության պաշտոնական կայքում: 

 

Ըստ հաղորդագրության` պետությանը պատճառվել է 217 մլն դոլարի վնաս (848 մլն զլոտ): Ձերբակալվածները մեղադրվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու, պարտականությունները չկատարելու և դրանով պետությանը խոշոր չափի վնաս պատճառելու մեջ: 

 

«Քննությամբ պարզ է դարձել, որ Միխայիլ Շ.-ն և Միրոսլավ Դ.-ն 2010 թվականի հունվարի 27-ին Մոսկվայում պայմանագիր են ստորագրել EuRoPol GAZ, «Газпром Экспорт» и PGNiG SA ընկերությունների միջև, որում կան ծայրաստիճան անբարենպաստ դրույթներ EuRoPol GAZ-ի համար»,- ասված է հայտարարության մեջ: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ