ԱՄՆ-ում համացանցում սահմանված գնով վաճառքի է հանվել նորածին երեխա

Ամերիկյան Craiglist կայքում հայտնվել է նորածին երեխայի վաճառքի հայտարարություն: Առաջարկվել է գնել երեխային 500 դոլարով, գրում է The Sun-ը:

Հայտարարության տեքստում ասվում է.

 

«Նորածին երեխան վաճառվում է 500 դոլարով: Երեխան երկու շաբաթական է: Նա քնում է, գիշերները աղմուկ չի բարձրացնում: Նորածնի կաթնային խառնուրդը և հագուստը ներառված են: Կարող եք որպես նվեր վերցնել նաև նրա 4 տարեկան քրոջը»:

 

Ֆլորիդա նահանգի Մայամի Դեյդ շրջանի ոստիկանությունը հետաքրքրվել է տարօրինակ հայտարարությամբ: Իրավապահները փնտրում են հեղինակին՝ պարզելու, թե արդյո՞ք հրապարակումն իրական է, և արդյո՞ք այն անձը, որն այդ հրապարակումն արել է, իսկապես պատրաստվում էր վաճառել երեխային:

 

Ներկայումս հայտարարությունը կայքից հեռացված է:

Քաղաքականություն

Պատահարներ