Ռուսաստանի հատուկ ծառայությունները դաժան սպանություններ կատարած հանցավոր խումբ են վնասազերծել

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել ու վնասազերծել է «Շարապովսկի» հանցավոր խմբավորման գործունեությունը: Այս մասին հայտարարություն են տարածել իրավապահ մարմինները: 

 

Նշվում է, որ խմբավորման անդամները 2007-2015 թվականներին դաժան սպանություններ են կատարել Ռուսաստանում և Դաղստանում: Բացահայտվել է նաև, որ նրանք ներգրավված են եղել 1998 թվականին Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության մեջ, որի ժամանակ 18 մարդ է զոհվել: Հատուկ ծառայությունների փոխանցմամբՙ հանցավոր խմբավորման անդամն է եղել 250 մարդ: 

 

Հանցագործությունների հիմնական կազմակերպիչների նկատմամբ հարուցվել է քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել: Հանցագործություններին մասնակից մնացած անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ