Ալբանիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թվում է վարչապետի հարսնացուն

Ալբանիայի վարչապետի հարսնացուն զոհվել է նոյեմբերի 26-ի գիշերը տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով: Ըստ վերջին տվյալների երկրաշարժի հետևանքով զոհվել է 48 մարդ: Այդ մասին, հայտնել է Daily Mail թերթը՝ վկայակոչելով կառավարության ղեկավարի որդուն:

 

Ինչպես նշում է լրատվականը, Քրիստի Ռեչին՝ Գրեգորի հարսնացուն, զոհվել է իր հոր, մոր և եղբոր հետ միասին: Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա 6.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: 

Քաղաքականություն

Պատահարներ