Ալբանիայում երկրաշարժից հետո դադարեցվել են որոնողա-փրկարարական աշխատանքները

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ ավերիչ երկրաշարժից հետո  ավարտվել են իրականացվող որոնողա-փրկարարական աշխատանքները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 

6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել շաբաթվա սկզբում:

 

«Երկրաշարժի հետևանքով զոհվել է 50 մարդ, և փրկարարական աշխատանքներն արդեն դադարեցված են»,- ասել է Ալբանիայի վարչապետը:

Քաղաքականություն

Պատահարներ