Քաղաքապետարանն ավելացնում է ամանորյա միջոցառմանը հատկացվող բյուջեն

Երևանի քաղաքապետարանն ավելացնում է ամանորյա միջոցառումների համար նախատեսված ծախսերը: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է քաղաքապետարանի կողմից շրջանառության մեջ դրված նախագծից, որի համաձայն նախատեսվում է դեկտեմբերի 6-ին հրավիրել ավագանու արտահերթ նիստ և համայնքային բյուջեից լրացուցիչ 270 հազար դրամ ավելացնել տոնակատարությունների բյուջեին: 

 

Շրջանառվող փաստաթղթի համաձայն՝ նշյալ գումարով լեդ էկրաններ են վարձակալվելու: Երևանը Նոր տարին բավականին մեծ բյուջեով է դիմավորելու: Խոսքը, մասնավորապես 325 մլն դրամի կամ 678 հազար դոլարի մասին է: 271 մլն 797 հազար դրամը հատկացվում է պետական բյուջեից, իսկ 54 միլիոն դրամը հատկացվելու է Երևանի քաղաքապետարանից: 

 

Գրել էինք նաև, որ ծառայությունները մատուցելու են չորս կազմակերպություններ, որոնք ընտրվել են առանց մրցույթի՝ մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով: Կազմակերպություններից մեկն էլ «Ֆակտորի փրադաքշն»-ն է, որը հեղափոխությունից հետո շուրջ կես միլիոն դալարի ծառայություններ է մատուցել համայնքային և պետական բյուջեների հաշվին:

 

Քաղաքականություն

Պատահարներ