Լավրովը և Ալիևը քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտնել է ռուսական կողմի շահագրգռվածությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ համաձայնագրերի իրականացման հետ կապված:

 

«Մենք հետաքրքրված ենք, որ վստահության ամրապնդման միջոցառումների և հումանիտար կապերի հաստատման վերաբերյալ համաձայնագրերը, որոնք ձեռք են բերվել Վիեննայի գագաթնաժողովին և վերահաստատվել են Մոսկվայում կայացած նախարարների հանդիպման ժամանակ, իրականություն դառնան»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

 

Արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ այս պահին այդ համաձայնագրերն աստիճանաբար կյանքի են կոչվում: Նա նաև հույս է հայտնել, որ այս շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը թույլ կտա համախմբել այդ գործընթացները:

 

Միևնույն ժամանակ, Լավրովը համաձայնել է Ալիևի հետ, որ դեռևս շատ բան պետք է արվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման համար:

Քաղաքականություն

Պատահարներ