Պուտինն ու Էրդողանը դեռ չեն քննարկել С-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի հարցը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դեռ չեն քննարկել С-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարման հարցը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն, հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:

 

Պեսկովը հայտնել է, որ երկու երկրները շարունակում են ռազմատեխնիկական համագործակցությունը, սակայն Պուտինն ու Էրդողանը դեռ չեն խոսել С-400-ի երկրորդ խմբաքանակի մասին:

Քաղաքականություն