Արսեն Աղաջանյանը առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի  նախագահ Տիգրան Հակոբյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արսեն Աղաջանյանը առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կողմից: Մենք ընկերներ ենք Արսենի հետ, եւ այդ ընկերությունը հնարավորություն է տվել ինձ լինել ականատեսը (որոշ ժամանակ նաեւ մասնակիցը) իր բազմաթիվ կրթական, սոցիալական, սպորտային նախաձեռնությունների ու ծրագրերի, որոնց միայն թվարկման համար ֆեյսբուքյան ստատուսի ծավալները բավարար չեն: Համակարգային, ստրատեգիկ մտածողություն, նորարար գաղափարներ, հետաքրքրությունների լայն շրջանակ (նա պատմության գիտությունների դոկտոր է, գյուտարար, սցենարիստ, ռեժիսոր, որի «Ես կնվիրեմ քեզ Հաղթանակ» գեղարվեստական ֆիլմը վերջերս ցուցադրվեց Հայաստանի կինոթատրոններում), ֆանտաստիկ աշխատասիրություն, կառավարման ունակություններ, հեղինակություն տարբեր երկրներում բնակվող ազդեցիկ մարդկանց եւ կառույցների շրջանակներում. այս ամենն Արսենն է:
Երեք տարի առաջ հերթական անգամ բախվելով իշխանության մի շարք ազդեցիկ ներկայացուցիչների եւ կրիմինալ շրջանակների համատեղ կեղտոտ գործողություններին, Արսենը գրեթե դադարեցրեց իր ծրագրերի իրականացումը եւ իր ներկայությունը Հայաստանում: Իսկ հեղափոխությունից հետո իր մեծ ընտանիքով, չորս զավակներով վերջնականապես վերադարձավ Հայրենիք:
Ես համոզված եմ, որ եթե ցանկանում ենք հաջողությունների հասնել հայկական ֆուտբոլում, արմատապես փոխել աղտոտված ֆուտբոլային միջավայրը, ապա Արսենի տեսակի ղեկաված է հարկավոր, որը տնտեսկական շահեր եւ պարտավորություններ չունի որեւէ ակումբի նկատմամբ, «նշանակված» չի որեւէ քաղաքական ուժի կամ ֆինսատնտեսկան խմբավորման կողմից: Ժամանակն է հրաժեշտ տալ հներին, հակառակ դեպքում կունենանք հերթական ֆիասկոն:
Ուստի, ՀՖՖ նախագահ ընտրող ֆուտբոլային կազմակերպությունները լավ կլինի գոնե մեկ անգամ վեր կանգնեն իրենց խմբակային շահերից եւ գիտակցված ընտրություն անեն, ինչն, անշուշտ, կամք է պահանջում: Եթե նույնիսկ չունենք այդ կամքը, պարզապես ապահովեք արդար մրցակցային պայմաններ, եւ փորձեք չդիմել քարոզչական սեւ հնարքներին: Հավատացնում եմ, այդ գործիքակազմին ձեզանից լավ եմ տիրապետում:
Իսկ ես եւ հարյուրավոր այլ իմ հետ համակարծիք մարդիկ, օգնելու եմ Արսենին, նույնիսկ ոչ թե Արսենին, այլ հայկական ֆուտբոլին...
Հա, Գեղարքունիկի Ծաղկունք գյուղում Արսենը ժՄնԿկից դպրոց էր կառուցել, հագեցրել smart-board-ներով, դահլիճներով, տարբեր սպորտաձեւերի ակումբներով: Եւ Ծաղկունքի Բաց դպրոցը ամենասպորտային դպրոցն էր...
P.S. Դեր երկու շաբաթ արձակուրդի մեջ եմ, մեղադրանքներ չհնչեցնեք պաշտոնեական դիրքս չարաշահելու առիթով»:

Քաղաքականություն

Պատահարներ