Տարվա ավարտին 18 օր է մնացել, նո՞ր ենք գիտակցել, որ այս վարկերի կարիքը կա․ Գորգիսյան

Կառավարությունն Ազգային ժողովի արտահերթ քննարկմանն է ներկայացրել վարկային 4 համաձայնագրեր, որոնցով Հայաստանն ավելի քան 120 միլիոն եվրո վարկ պետք է վերցնի մինչև տարեվերջ։ Ֆինանսների փոխնախարարը բացատրեց, որ այդ վարկերը նախատեսված են եղել 2019 թվականի բյուջեով։

 

«2019 թվականի ավարտին մնացել է 18 օր, մենք նո՞ր ենք գիտակցել, որ սրա կարիքը կա», – հարցրեց ԼՀԿ խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը։

Փոխնախարար Արմեն Հայրապետյանը բացատրեց, որ համաձայնագրերի ստորագրումը միայն Հայաստանի կառավարությունից չէ կախված, և միջազգային կառույցների հետ բանակցություններ են անցկացվել այս ընթացքում։

Հայրապետյանը նաև տեղեկացրեց, որ վարկային համաձայնագրերն ի վերջո համաձայնեցվել են նոյեմբերին, բայց դրանից հետո էլ Սահմանադրական դատարանի և այլ ընթացակարգեր են եղել, ինչի հետևանքով համաձայնագրերը միայն հիմա են հասնում Ազգային ժողով։

Քաղաքականություն

Պատահարներ