«Ժողովուրդ». Առաջադրված թեկնածուներից ոչ ոք չի կարող օգուտ տալ հայկական ֆուտբոլին. Արկադի Անդրեասյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 

 

«Դեկտեմբերի 23-ին կկայանան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի, ապա նաեւ ՀՖՖ նախագահի ընտրությունները: Ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարի 3 թեկնածու` Արմեն Մելիքբեկյանը, Թովմաս Գրիգորյանը եւ Խորեն Հովհաննիսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցով զրուցել է «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի հետ, որը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրվել է որպես ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածու: Անդրեասյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում չի տեսնում առաջադրված թեկնածուներից եւ ոչ մեկի:

 

«Առաջադրված թեկնածուներից եւ ոչ ոք չի կարող օգուտ տալ հայկական ֆուտբոլին: Կարծում եմ` պետության ղեկավարը պետք է փնտրի եւ գտնի նրան, ով կարող է աշխատել: Խորեն Հովհաննիսյանի մասով ոչինչ անգամ լսել չեմ ցանկանում, որովհետեւ հենց նա է քանդել հայկական ֆուտբոլը, իսկ մյուս թեկնածուներին նույնիսկ չեմ էլ ճանաչում եւ չգիտեմ, թե ինչ կապ ունեն ֆուտբոլի հետ», – նշեց նա»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Քաղաքականություն

Պատահարներ