Անկարայի արձագանքը. Սենատի բանաձևի ընդունումը երկարաժամկետ վնաս կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին

Օսմանյան կայսրությունում 1915թ․ Հայոց ցեղասպանության ճանաչման Սենատի բանաձևի ընդունումը անպատասխանատու քայլ է, որը երկարաժամկետ վնաս կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 

«Բանաձեւը ոչ մի լավ բան չի բերի Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններին․․․ Այն պատմության մեջ կմտնի որպես ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների անպատասխանատու և իռացիոնալ գործողություններ Թուրքիայի դեմ։ Նրանք պատասխանատվություն կկրեն երկու երկրների հարաբերություններին երկարաժամկետ վնաս հասցնելու համար»,- գրել է նա Twitter-ում։

Քաղաքականություն

Պատահարներ