Արտառոց դեպք Նոր Նորքում. մարմնի 90 տոկոս այրվածքներով տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևանի Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի տղամարդ, ով մարմնի 90 տոկոս այրվածքներ է ստացել։ 

 

Այս պահին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզում են նրա ինքնությունը։ 

ցել։ 

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը վնասվածքները ստացել է Նոր Նորք վարչական շրջանում։ Բժիշկները տղամարդու վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։

Քաղաքականություն

Պատահարներ