Ամուլսարի պահապանները դարձյալ մերժեցին «Լիդիան»-ին

Ամուլսարի պահապանները որոշել են թույլ չտալ «Լիդիան Արմենիա»-ին ընկերությանը ձմեռացման աշխատանքներ կատարել: 

SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ամուլսարի խնդրով հերթական քննարկումն է ծավալվում: 

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ «ԴԵՄ ԵՄ ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ» նախաձեռնության անդամ Շիրակ Բունիաթյանը հայտարարություն՝ տեղեկացնելով, որ  դեկտեմբերի 8֊ին Ամուլսարի պոստեր են  այցելել Վայոց ձորի Ոստիկանության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը, Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանը և էլի ոստիկաններ։ 

«Հանդիպման ժամանակ պարոն Գրիգոյանը առաջարկել է, որ թեկուզ հինգ օրով մուտք ապահովվի դեպի Ամուլսար՝ ձմեռացման աշխատանքներ իրականացնելու համար։ Մենք մերժել ենք առաջարկը՝ հիմնավորելով, որ նախ անցյալ տարի կատարված ձմեռացումից հետո այնտեղ աշխատանքներ չեն իրականացվել և այնպես չի, որ փաթեթավորված սարքավորումները պիտի վերափաթեփավորվեն»,- գրել էր Բունիաթյանը: 

Հանդիպումը կայացել է, որից հետո էլ նախաձեռնությունը քննարկման է դրել հարցը համայնքում: 
 

Քաղաքականություն

Պատահարներ