Բախվել են ոստիկանության ծառայողի Nissan-ն ու շտապօգնության ավտոմեքենան. բժշկուհին տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ ՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան 86 հասցեի դիմաց բախվել են Տաշիր քաղաքի բնակիչ, 48-ամյա Մելիքսեթ Մարտիրոսյանի վարած Nissan մակնիշի 34 CT 397 համարանիշի և Ստեփանավան քաղաքի բնակիչ, 43-ամյա Ալբերտ Ջիլավյանի վարած GIN BEI մակնիշի 309 ԼՕ 61 համարանիշի շտապօգնության ավտոմեքենաները։ Ըստ shamshyan.com-ի՝ վթարի հետևանքով շտապօգնության ուղևոր, Տաշիր քաղաքի բնակիչ, 56-ամյա Ֆրյազ Ավդալյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն: 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «Տաշիր» բժշկական կենտրոնի հաշվեկշռում, վիրավորը աշխատում է նույն բժշկական կենտրոնում՝ որպես շտապօգնության բժշկուհի, իսկ Nissan-ի վարորդը աշխատում է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Թումանյանի բաժնում: 

Քաղաքականություն

Պատահարներ