ՈՒՂԻՂ․ Լարված իրավիճակ, հրմշտոց Կառավարության շենքի դիմաց

Կառավարության մոտ բողոքի ակցիա են իրականացնում 26 օր առաջ բանակում զոհված 21-ամյա Արթուր Աջամյանի հարազատները: Նրանք պահանջում են բացահայտել, թե ինչ հանգամանքներում է զոհվել Արթուր Աջամյանը:
«Մենք մեր հույսը չենք կորցնում, մեր հույսը դնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա։ Եթե հույսը մեռավ, մենք ամեն ինչի պատրաստ ենք։ Եթե Նիկոլը չիջավ, մեզ պատասխան չտվեց։ Բոլորն էլ գիտեն, բոլորն էլ տեղյակ են։ Դեպքը պետք է բացահայտվել է։ Ես սրտից հիվանդ, անհեր երեխուն պահեցի, մեծացրեցի, ինչի՞ համար արեցի։Վաշտի հրամանատարն ո՞ւր է, մեռե՞լ է, ո՞ւր են իր սերժանտները։ Ինձ որ մի բան լինի, ո՞վ տեր կկանգնի»,- ասաց Աջամյանի մայրը։

 

Նրանց հետ հանդիպեց առավարության ներկայացուցիչը և ասաց, որ վարչապետը հիմա չի կարող իջնել քանի որ Կառավարության նիստ է: Հարազատները որոշեցին սպասել վարչապետին և նրան 10 րոպե ժամանակ տվեցին: «Եթե 10 րոպեից վարչապետը չգա, մենք փակելու ենք ճանապարհներ, դին ենք բերելու այստեղ»,- ասացին նրանք:


 

Քաղաքականություն

Պատահարներ