ԱՄՆ-ը չի քննարկի Իրաքից զորքերի դուրսբերման հարցը. Պետդեպարտամենտ

ԱՄՆ-ն մտադիր չէ Իրաքի հետ քննարկել իր զորքերի դուրսբերումն այդ երկրից: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտը՝ ի պատասխան երկրի վարչապետի պաշտոնակատարի՝ զորքերի դուրսբերման կազմակերպման համար պատվիրակություն ուղարկելու պահանջին: 

 

«Այս պահին ցանկացած պատվիրակությունը, որը կուղարկվի Իրաք, կքննարկի ոչ թե զորքերի դուրսբերումը, այլ ռազմավարական գործընկերության նորացմանը վերաբերող հարցեր»,- ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ